Ոստիկանները հայտնաբերել են Շենգավիթում մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած 32-ամյա վարորդին. Shamshyan.com
Երեկ՝ մարտի 27-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են մարտի 27-ին Երևանում 65-ամյա Սամվել Աղլամազյանին մահվան ելքով վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ վրաերթը կատարել է Չարբախի բնակիչ, 32-ամյա Վահե Հարությունյանը՝ Opel մակնիշի 35 AՏ 931 համարանիշի ավտոմեքենայով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գ. Թադևոսյանի որոշմամբ Վ. Հարությունյանը որպես կասկածյալ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ժամանակավոր պահման վայր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










