Իսպանիայում վիրավոր ցուլը գետնին է տապալել ցլամարտիկին և հարվածներ հասցրել նրան (լուսանկարներ, տեսանյութ)

18:39 • 28.03.17

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող ցլամարտի ժամանակ վիրավոր ցուլը գետնին է տապալել ցլամարտիկին, այնուհետև մի քանի անգամ եղջյուրներով հարվածներ հասցրել նրան: Միջադեպը ցուցադրող տեսանյութը հրապարակվել է The Daily Mirror-ում:

Աղբյուրը մանրամասնում է, որ ցլամարտիկին օգնության են հասել նրա գործընկերները` հատուկ գործվածքը թափ տալու միջոցով շեղելով կենդանու ուշադրությունը: Տղամարդու գործընկերները հանդիսատեսի ծափահարությունների ներքո մրցադաշտից հեռացրել են տուժածին:

Տուժած ցլամարտիկի առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվում: Տեղեկություններ չկան նաև վիրավոր ցուլի վիճակի մասին: