Կանադան ապրիլին կքննարկի մարիխուանայի օրինականացման հարցը

10:15 • 28.03.17

Ոչ բժշկական նպատակով մարիխուանայի կիրառումը կարող է թույլատրվել Կանադայում մինչ 2018 թվականի հուլիսի 1-ը, հայտնում է CBC-ն:


Երկրի կառավարությունը կբարձրացնի մարիխուանայի օրինականացման հարցն ապրիլին:


CBC-ի տվյալներով՝ նոր օրենսդրական նախաձեռնությունները հավանաբար կարտացոլեն անցած տարվա դեկտեմբերին ներկայացված առաջարկությունները: Փորձագետները, մասնավորապես, առաջարկել են թույլ տալ Կանադայում մարիխուանայի վաճառքը հանգստի նպատակներով 18 տարեկանից բարձր անձանց և սահմանել հարկային համակարգ՝ կախված թմրանյութի ազդեցության ուժից: