ԱՄՆ-ում ոստիկանությունը կահույքի մեջ քողարկված 4.1 մլն դոլար և 3կգ հերոին է հայտնաբերել (լուսանկարներ)
Նյու Յորքի Բրոնքս թաղամասում իրականացված ոստիկանական ստուգայցի շրջանակում իրավապահները հայտնաբերել են 4.1 մլն դոլար ու 3 կգ հերոին, որոնք քողարկված են եղել կահույքի մեջ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հետագայում իրավապահները պարզել են, որ «թաքստոցներով» համալրված կահույքը հատուկ պատրաստված է եղել թմրանյութ ու գումար պահելու համար: Նշվում է նաև, որ թե՛ թմրանյութը, թե՛ կահույքը բերվել են Մեքսիկայից:
Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքի առնչությամբ ձերբակալվել է 3 մեքսիկացի, որոնց խոստովանությամբ՝ իրենք կենդանական ծագման մեզ են քսել կահույքին, որպեսզի ոստիկանական շներն ապակողմնորոշվեն ու չկարողանան զգալ թմրանյութի հոտը:


















