Նոր Գեղիում մեքենայի մեջ հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել
Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել:
Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ այսօր 13:05 ահազանգել են ոստիկանություն և հայտնել, որ ոստիկան մոտենա Նոր Գեղի գյուղի Ազատամարտիկների 46 հասցե:
«Նշված հասցե են մեկնել ոստիկանության ծառայողները և նշված հասցեում գտնվող մեքենայում հայտնաբերել 1970 թվականին ծնված տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով»,- ասաց Ջանոյանը` հավելելով, որ այս պահին դեպքի վայրում աշխատում է օպերատիվ խումբը, կատարվում են համապատասխան աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նշենք, որ shamshyan.com-ի տեղեկություններով` մահացածը Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի բնակիչ, 47-ամյա Վախթանգ Մարգարյանն է։











