Ավստրալիային պատուհասած «Դեբբի» հզոր փոթորիկն ավերածություններ է առաջացրել (լուսանկարներ, տեսանյութ)

11:55 • 28.03.17

Ավստրալիայի հյուսիս-արևելյան ափը պատուհասել է հզոր «Դեբբի» փոթորիկը, որը շարժվում է 263 կմ/ժ արագությամբ՝ իր հետևից թողնելով բազմաթիվ ավերածություններ:


Ինչպես նշում է BBC-ն, ավստրալացի օդերևութաբանները փոթորկին տվել են վտանգի 4-րդ աստիճանը:


Հայտնի է, որ «Դեբբի»-ի առաջացրած ավերածությունների պատճառով տասնյակ հազարավոր տներ հոսանքազրկվել են:


Իշխանությունները կոչ են արել հյուսիս-արևելյան ափի բնակիչներին առաջիկա օրերին խուսափել տնից դուրս գալուց: Քուինսլենդում տարհանվել է 25.000-ից ավելի մարդ, փակվել 181 դպրոց, 232 մանկապարտեզ:


Տուժածների ու զոհերի մասին դեռևս տեղեկություն չկա:


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Image result for Cyclone Debbie storm Australia

Strong winds and rain lash Airlie Beach, Australia, 28 March 2017.

Damage in Airlie Beach - the full extent may not be known for some time

The eye of the storm at 05:30 GMT