Ինդոնեզիայում հսկա պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել տղամադուն (տեսանյութ)
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում հսկայական պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել հասուն տղամարդուն:
Daily Mailի հաղորդմամբ` 25-ամյա Աքբար Սալուբիրոն անհետացել էր կիրակի, երբ պատրաստվում էր հարևան գյուղ մեկնել:
Նրա անհետացմամբ անհագնստացած համագյուղացիները հաջորդ օրը որոնումներ են սկսել և վերջինիս տան ետնաբակում 7 մետր երկարությամբ փքված պիթոն են հայտնաբերել:
Գյուղացիները որոշել են բացել սողունի, որի ներսում հայտնաբերել են Սալուբիրոյի մարմինը:










