Մեքսիկայում ինքնաթիռը «վրաերթի է ենթարկել» թռիչքուղու վրա սելֆի անող աղջիկներին
Մեքսիկական Չիուաուա նահանգի Չինիպաս քաղաքում երկու աղջիկ մահացել է վայրէջք կատարող ինքնաթիռի ֆոնին սելֆի անելու ժամանակ: Այս մասին հայտնում է Proceso-ն:
Աղբյուրի հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել օդանավակայանի թռիչքուղու վրա. 17-ամյա և 18-ամյա աղջիկները քաղաք են ժամանել ձիարշավը դիտելու նպատակով, որն անցկացվել է քաղաքի օդանավակայանում:
Մրցումների ավարտից հետո աղջիկները մոտեցել են այլ թռիչքուղու և սկսել սելֆիներ անել: Ենթադրաբար, նրանք չեն լսել մոտեցող փոքր ինքնաթիռի ձայնը՝ այնտեղ տիրող աղմուկի պատճառով:
Նշվում է, որ օդաչուն նկատել է աղջիկներին, սակայն չի կարողացել խուսափել բախումից. նա մտավախություն է ունեցել, որ ինքնաթիռը վթարի կենթարկվի:










