Ֆուտբոլիստ Ռոնալդուի անունով շուտով օդանավակայան կանվանափոխեն
Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի անունով կանվանեն Մադեյրա քաղաքի օդանավակայանը:
Անվանափոխության պաշտոնական միջոցառումը տեղի կունենա մարտի 29-ին, հայտնում է Euromag-ը:
Պորտուգալական Ֆունշալ քաղաքում, որտեղ 32 տարի առաջ ծնվել է Ռոնալդուն, ֆուտբոլիստի անունով թանգարան էլ կա, ինչպես նաև հատուկ հուշարձան: Ռոնալդուին է պատկանում նաև քաղաքի ամենամեծ հյուրանոցը: Իսկ Մադեյրայում սկսվել է ֆուտբոլիստի կարիերան, որտեղ նա խաղացել է տեղական «Անդորինյո» և «Նացիոնալ» թիմերում, իսկ «Ռեալ Մադրիդ» տեղափոխվել է 2009 թվականին:










