Ինդոնեզիայի օդանավակայանում առաստաղը փլուզվել է մարդկանց վրա (տեսանյութ)

09:52 • 28.03.17

Ինդոնեզական «Սուպադի» միջազգային օդանավակայանի սպասասրահում առաստաղը փլուզվել է մարդկանց վրա: Տեղի ունեցածը ֆիքսել են տեսահսկման խցիկները:


Ինչպես նշում է ria.ru-ն, տեսանյութում երևում է՝ ինչպես են խուճապահար մարդիկ վազում տարբեր ուղղություններով՝ փորձելով փրկվել ընկնող բեկորներից:


Հայտնի է, որ միջադեպի հետևանքով տուժել է 5 մարդ, որոնց տրամադրվել է առաջին բուժօգնություն:


Աղբյուրը հավելում է, որ օդանավակայանը վերադարձել է բնականոն աշխատանքին: