Սաակաշվիլին սկսել է թոք շոու վարել ուկրաինական հեռուստատեսությամբ (լուսանկարներ)

17:00 • 28.03.17

Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին դարձել է ZIK հեռուստաալիքով հեռարձակվող «Ուրիշ Ուկրաինա» թոք շոուի հաղորդավար: Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում:


Նշվում է, որ հաղորդման առաջին թողարկումը նկարահանվել է մարտի 27-ին և, Սաակաշվիլիի կարծիքով, բավական սուր է ստացվել:


«Ամեն շաբաթ ես հաղորդման շրջանակում ձեզ ցույց եմ տալու այն Ուկրաինան, որը ցույց չի տալիս ոչ մի այլ հեռուստաալիք»,-վստահեցրել է Սաակաշվիլին:


Բացի այդ, նա հաղորդումից մի քանի լուսանկար է հրապարակել: Ի դեպ, դրանցից մեկում Սաակաշվիլին պատկերված է շան բնի կողքին:


Աղբյուրը մանրամասնում է, որ այս դեկորացիայի ընտրությունը պատահական չէ ու վերաբերում է նախագահ Պյոտր Պորոշենկոյի խոսքերին այն մասին, որ երկրում բարեփոխումներ իրականացնելու գաղափարի ընդդիմախոսներն ապակայունացնում են իրավիճակը, չեն կարողանում աշխատել ու կյանքում անգամ շան բուն կառուցած չկան:

 

 Фото Mikheil Saakashvili.

Фото Mikheil Saakashvili.