Ամերիկուհին տղամարդկանց միջոցով գումարներ է վաստակել ծանոթությունների կայքում

20:48 • 28.03.17

ԱՄՆ Միսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքի քոլեջի ուսանողուհի Մեգի Արչերը տղամարդկանց միջոցով գումարներ է վաստակել ծանոթությունների կայքում` առանց նրանց հետ հանդիպումների գնալու: Այս մասին հայտնում է BuzzFeed-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` 20-ամյա աղջիկը գրավիչ լուսանկար է տեղադրել իր էջում և դրա մեկնաբանությունում գրել. «Հինգ դոլար ուղարկիր նրան և տես` ինչ կլինի»:

Տղամարդիկ փորձել են պարզել` ինչ է իրենց սպասում գումարն ուղարկելուց հետո, սակայն աղջիկն ընդամենն ուղարկել է իր հաշվեհամարը: Հինգ դոլարը ստանալուց հետո նա իր էջում նշել է, որ զրուցակիցն այլև դուր չի գալիս իրեն: Տվյալ կայքի կանոնների համաձայն` «անհամատեղելի» կոճակը սեղմելուց հետո զրույցի անդամներն այլևս չեն կարող հաղորդագրություններ ուղարկել իրար:

Արչերի խոսքով` ինքը խաբեություն չի համարում իր հնարքը, քանի որ ոչ մի բան չի խոստանում տղամարդկանց: Աղջիկը չի բացահայտել` ինչքան գումար է վաստակել այդ հնարքի միջոցով:

Ծանոթությունների կայքի ներկայացուցիչները նշել են, որ հավելվածի միջոցով օգտատերերից գումար հավաքելը հակասում է ծառայության կանոններին և նախազգուշացրել, որ Արչերի հաշիվը կսառեցվի: