Վաշինգտոնը հերքել է Թրամփի կողմից Մերկելին տրամադրված հաշվի մասին լուրերը
ԱՄՆ Սպիտակ տունը հերքել է այն տեղեկատվությունը, թե նախագահ Դոնալդ Թրամփը 374 մլրդ դոլարի հաշիվ է ներկայացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին «ՆԱՏՕ-ին մատուցած ծառայությունների դիմաց»։ Պաշտոնական Վաշինգտոնը հայտնել է, որ այդ հաղորդագրությունը միանշանակ սուտ է, գրում է CNN-ը։
Հիշեցնենք, որ որոշ ամերիկյան ԶԼՄ-ներ օրեր առաջ գրել էին, թե Թրամփը Մերկելին ներկայացրել է հաշիվ ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի մատուցած ծառայությունների համար։ Իսկ Գերմանիայի նախարարներից մեկն, իբրև թե, Թրամփի արարքն կոչել էր «չափազանց բարկացնող՝ հայտնելով, որ Մերկելը «չի արձագանքի նման սադրանքների»։










