Թրամփը խորհուրդ է տվել հետախուզությանն ուսումնասիրել Ռուսաստանի հետ Քլինթոնի կապերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում խորհուրդ է տվել Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովին «ուսումնասիրել» Ռուսաստանի հետ Քլինթոն ամուսինների կապերը, հայտնում է gazeta.ru-ն:
«Ինչո՞ւ հետախուզության հարցերով հանձնաժողովը չի ուսումնասիրում Բիլի և Հիլարիի գործարքը, որը ճանապարհ է բացել Ռուսաստան մեծ քանակությամբ ուրանի համար, Հիլարիի ռուսական «վերագործարկումը», Հիլարիի կողմից Ռուսաստանի գովասանքները կամ Ջոն Պոդեստայի (Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար) ռուսական ընկերությունը»,- գրել է նա:
Երկրի նախագահը նաև «սուտ» է անվանել ռուսական իշխանությունների ներկայացուցիչների հետ շփումների վերաբերյալ իր հասցեին հնչող մեղադրանքները:










