ԱՄՆ Պենտագոնի ղեկավարը կմեկնի Լոնդոն՝ բրիտանացի գործընկերոջ հետ բանակցություններ վարելու
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը հինգշաբթի օրն այց կկատարի Լոնդոն, որտեղ նա բանակցություններ կվարի իր բրիտանացի գործընկեր Մայքլ Ֆելոնի հետ, հայտնում են Պենտանգոնի մամուլի ծառայությունից, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Այս ուղևորությունը նախատեսված է Վաշինգտոնի և Լոնդոնի «միասնությունն ընդգծելու», «Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության տրանսատլանտյան կապերն ամրապնդելու», հայտարարել է Պենտագոնը՝ առանց նշելու առաջիկա բանակցությունների օրակարգը: ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտը նշել է միայն, որ Մատիսն ու Ֆելոնը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ այս ամիս, ԱՄՆ պետքարտուղարն այցելել էր Բելգիա, Ճապոնիա և Կորեայի Հանրապետություն:










