Դոնալդ Թրամփի փեսան կգլխավորի Սպիտակ տանն օրերս բացված Նորարարությունների գրասենյակը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան և խորհրդականը՝ Ջարեդ Քուշները, զբաղեցրել է Սպիտակ տանն օրերս բացված Նորարարությունների գրասենյակի ղեկավարի պաշտոնը, - հայտնել է Թրամփի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:
«Ամերիկյան ինովացիոն գրասենյակը օգնելու է ապահովել կառավարության գործառնությունների և ծառայությունների ավելի արագ մատուցումն ու ավելի քիչ ծախսերի ներառումը», - ասել է Սփայսերը՝ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ:
Մասնավորապես, Քուշները պետք է արդիականացնի նախարարությունների և գերատեսչությունների տեխնոլոգիաները՝ հնարավորինս բարելավելով դրանց արդյունավետությունը, - նշել է Սպիտակ տան խոսնակը:










