Հրդեհ է բռնկվել Շվեդիայի Volvo-ի գործարանում
Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքում գտնվող Volvo գործարանի լաբորատորիաներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ընկերությունից հայտնել են, որ իրավիճակը վերահսկողության տակ է գտնվում, սակայն 150 մարդ է տարհանվել լաբորատորիայից և հարակից շենքերից: Ընկերության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ արտադրանքը չի տուժել:
Նշվում է, որ սա վերջին երկու ամսում արդեն երկրորդ նմանօրինակ միջադեպն է Volvo-ի գործարանում: Փետրվարին այրվել էր ընկերության կառույցներից մեկը, որտեղ տեղակայված է եղել փորձարարական սարքավորումը:










