Ելք դաշինքը ԿԸՀ է ներկայացրել ՀՀԿ գրանցումը չեղյալ համարելու պահանջով դիմում. Արտակ Զեյնալյան

17:37 • 28.03.17

«Ելք» դաշինքը ևս քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցության գրանցումը չեղյալ համարելու պահանջով դիմում. այս Tert.am-ին ասաց «Ելքի» անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀԿ ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու դիմում էր ԿԸՀ ներկայացրել նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը:

Նշենք նաև, որ թե՛ «Ելք», թե՛ ՕՐՕ դաշինքները դպրոցի տնօրենների ձայնագրությունների հետ կապված հիմքով են դիմում ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով հանձնաժողովից, որպես կուսակցության ընտրական ցուցակը գրանցող մարմին, դիմել դատարան՝ ՀՀԿ ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հրապարակել դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները, որոնք նախընտրական շրջանում ՀՀԿ-ի համար ձայներ են հավաքագրում: