Թերեզա Մեյը Բրյուսելին Բրեքզիթի մեկնարկի մասին տեղեկացնող նամակ է ուղարկել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ստորագրել է մի նամակ, որով ԵՄ իշխանություններին տեղյակ է պահում Բրեքզիթի ֆորմալ մեկնարկի մասին, այս մասին են վկայում բրիտանական թերթերը:
Ըստ Guardian-ի, նամակը պետք է հանձնվի անձամբ Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին՝ ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Թիմ Բարոուի մասնակցությամբ:
«Ապահարզանը» Լոնդոնի և Բրյուսելի միջև տեղի է ունենում երկամյա բանակցություններից հետո՝ ԵՄ վերաբերյալ Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածի համաձայն:
Չորեքշաբթի Մեյը պետք է տեղեկացնի բրիտանական խորհրդարանին, որ պաշտոնապես մեկնարկել է Բրեքզիթի ընթացակարգը:










