Էջմիածնում կինը չորրորդ հարկից ցած է նետվել

17:12 • 29.03.17

Նախօրեին Էջմիածնում կինը բարձրահարկ շենքից ցած նետվելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել:

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը՝ նշելով, նման հաղորդում ստացել են «Վաղարշապատի» ԲԿ-ից։

«Մարտի 28-ին, ժամը 14:35 «Վաղարշապատի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է ընդունվել 1977-ին ծնված մի կին»,– ասաց նա:

Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ պարզվել է, որ այդ կինը նույն օրը՝  ժամը 14:20-ի սահմաններում ինքնասպանություն գործելու նպատակով շենքի չորրորդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից ցած է նետվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: