Երևանում միմյանց են բախվել շտապօգնության Ford-ը և ևս 2 մեքենա. shamshyan.com
Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում այսօր, ժամը 08։40-ի սահմաններում բախվել են Ford Transit մակնիշի 034 ՍԼ 64 համարանիշի, Mazda մակնիշի 34 AD 556 համարանիշի և Mitsuishi Pajero IO մակնիշի 97 DV 097 համարանիշի ավտոմեքենաները։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ford Tranzit-ը պատկանում է շտապօգնության ծառայությանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










