Միխայիլ Գալուստյանին խնդրել են հարթել «Կալաշնիկով» կոնցեռնի և սթրայքբոլի միության միջև ծագած վեճը
Հումորիստ Միխայիլ Գալուստյանին խնդրել են հարթել «Կալաշնիկով» կոնցեռնի և Սթրայքբոլի ռուսական միության միջև ծագած խնդիրը:
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, կոնցեռնն սպառնում է բազմամիլիոնանոց տուգանքներ սահմանել ԱԿ-47 ինքնաձիգի, Մակարով ատրճանակի և ԴԴՀ-ի (Դրագունովի դիպուկահարի հրացան) կրկնօրինակները վաճառելու համար` սթրայքբոլի միության անդամներին մեղադրելով հեղինակային իրավունքները խախտելու մեջ:
Սթրայքբոլիստների կարծիքով` Գալուստյանը` որպես Ռազմատեխնիկական խաղերի ֆեդերացիայի ղեկավար, կարող է համոզել զինագործներին զիջումների գնալ: Զինագործների և սթրայբոլիստների միջև հակամարտությունն ի հայտ է եկել փետրվարին:
Կոնցեռնից պահանջում են, որ նույնիսկ խաղային տարբերակները պատրաստվեն բարձր որակի չափանիշներին համապատասխան և շուկա դուրս գան իրենց արտադրանքի հետ միասին:
Աղբյուրի հաղորդմամբ` Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ «կլոր սեղանը» կողմերի միջև տեղի կունենա մարտի 29-ին:










