Լիբանանի նախագահը սայթաքել և վայր է ընկել Արաբական լիգայի գագաթնաժողովի մեկնարկին (տեսանյութ)
Լիբանանի նախագահ Միշել Աունը սայթաքել և վայր է ընկել Հորդանանում Արաբական լիգայի գագաթնաժողովի մեկնարկի ժամանակ, գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հեռուստատեսության կադրերը:
82-ամյա Աունը սայթաքել է կարմիր գորգին, որտեղ տեղադրված են եղել արաբական պետությունների դրոշները: Կոստյումով երկու տղամարդ նրան օգնության են շտապել:
Աունը Լիբանանի նախագահ է դարձել անցած տարի:










