Պերուում Boeing ինքնաթիռն այրվել է վայրէջքի ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)
Peruvian Airlines ավիաընկերության Boing-737 ուղևորատար ինքնաթիռն այրվել է Պերուի Խաուխա քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ օդանավում 141 ուղևոր է գտնվել:
Ականատեսների համաձայն՝ բոլոր ուղևորները տարհանվել են ու գտնվում են ապահով վայրում:
Իրավապահներից ստացված տեղեկության համաձայն՝ միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 26 մարդ՝ այդ թվում նաև երեխա:
Այժմ օդանավակայանում աշխատում են հրշեջ բրիգադները: Այրվող օդանավը գտնվում է թռիչքուղու վրա. դրանից շարունակում է ծուխ բարձրանալ:
Peruvian Airlines-ի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ ինքնաթիռը թեքվել է աջ ու դուրս եկել թռիչքուղու սահմանից:












