Երևանում իրանցի զբոսաշրջիկին գտել են կախված
Երևանի Այգեձորի թիվ 3 հասցեում հայտնաբերվել է Իրանի քաղաքացու դի: Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ 14:55-ին զանգել են Ոստիկանություն և հայտնել, որ Այգեձորի թիվ 3 հասցեում մարդ է կախվել։
«Հայտնել են, որ նշված հասցեում բնակվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին կախվել է»,– ասաց նա:
Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները:
Ըստ shamshyan.com կայքի՝ 30-35 տարեկան տղամարդը նշված հասցեում բնակվում էր վարձակալական հիմունքներով և Հայաստան էր ժամանել որպես զբոսաշրջիկ։ Նրան պարանով կախված վիճակում հայտնաբերել են հյուրասենյակում։










