Պուտինն ավելացրել է ԶՈՒ-ի թվաքանակը
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հաստիքային թվաքանակը սահմանվել է 1 միլիոն 897 հազար: Դա հետևում է ՌԴ իրավական տեղեկատվության ինտերնետային պաշտոնական պորտալում տեղադրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրից, գրում է ՏԱՍՍ-ը:
Հրամանագրի համաձայն՝ զինված ուժերի հաստիքային թվաքանակը սահմանվել է 1 միլիոն 897 հազար՝ 2017 թվականի հունվարի 1-ից, և 1 միլիոն 903 հազար՝ այս տարվա հուլիսի 1-ից: Զինծառայողների անձնակազմի թվաքանակը սահմանվել է 1 միլիոն 13 հազար 628 մարդ:
Նշվում է, որ երկար ժամանակահատվածում դա զինված ուժերում հաստիքային թվաքանակի առաջին ավելացումն է:
2016 թվականի հուլիսին հրապարակված նախորդ հրամանագրի համաձայն՝ զինված ուժերի հաստիքային թվաքանակը կազմել է 1 885 միլիոն մարդ:










