Իսրայելում տղամարդը զբոսնել է փողոցում իր նախկին կնոջ կտրած գլուխը բռնած
Մարտի 29-ին Իսրայելի Տվերիա քաղաքում ձերբակալվել է մի տղամարդ, որը փողոցում զբոսնել է իր նախկին կնոջ կտրած գլուխը բռնած: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:
Աղբյուրի տվյալների համաձայն` մոտ 30 տարեկան կնոջ գլխատված և այրված մարմինը գտնվել է նրա բնակարանում` հրդեհից հետո:
Նշվում է, որ ձերբակալվածն ուլտրաօրթոդոքս հրեա է: Նա կասկածվում է սպանության և հրդեհման համար:
Ynetnews-ը գրում է, որ արյունոտված հագուստով տղամարդը սկզբից փողոցում զբոսնել է գլուխը բռնած, այնուհետ այն նետել աղբամանը: Դրանից հետո նա վերադարձել է հանցագործության վայր` նախկին կնոջ բնակարան, և հրդեհել այն:
Հարևանների խոսքով` անցյալում մեղադրյալը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել:










