ԱՄՆ Սենատը սատարել է ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցությունը

02:34 • 29.03.17

ԱՄՆ Սենատը սատարել է ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության հայտը։ Օրենսդիրները դիտարկել են նման որոշումը՝ որպես հերթական քայլ Արևմուտքի և Ռուսաստանի միջև շարունակվող պայքարում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:


«Խոսքը պարզապես 650 հազար բնակչությամբ պետությանն ընդունելու կամ մերժելու մասին չէ: Սա լրացուցիչ ստուգում է, թե պատրաստ ենք արդյոք այսուհետ էլ դիմակայել Վլադիմիր Պուտինին», - բացեիբաց նշել է սենատոր Ջոն Մքքեյնը:


«Չեռնոգորիան այժմ անում է այն, ինչն այդքան ատում է Պուտինը,- իր հերթին ավելացրել է  սենատոր Լինդսի Գրեհեմը,- դաշինքի մեջ միավորվող ժողովրդավական երկրները նրա համար իսկական մղձավանջ են»:


Սենատի անդամների մեծ մասն աջակցել է հայտը վերին պալատում քվեարկության դնելը, հետևաբար վավերացման գործընթացը կարող է սկսվել մոտ ապագայում։