Ավստրալիայի փողոցներում շնաձկներ են հայտնվել հզոր ցիկլոնի պատճառով
Ավստրալիայի հյուսիսարևելյան շրջաններում մոլեգնող հզոր «Դեբբի» ցիկլոնի հետևանքով ափ են նետվել շնաձկները` իրարանցում առաջացնելով բնակիչների շրջանում:
Ինչպես հայտնում է CNN-ը, նման միջադեպեր են գրանցվել մասնավորապես Քուինսլենդ քաղաքում, որտեղ ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել հեռու մնալ առափնյա շրջաններից: Փոթորիկները ափամերձ շրջաններում սկսվել է երեքշաբթի, որից հետո զանգվածային ավերածություններ են տեղի ունեցել 185 կմ/ժամ արագությամբ քամիների պատճառով:
Փոթորիկներն ուղեկցվում են հորդառատ անձրևներով: Բարեբախտաբար, եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով մահվան դեպքեր չեն գրանցվել:










