Բրիտանուհին դստեր մահվան մասին տեղեկացել է Facebook-ից

19:40 • 30.03.17

Բրիտանուհի Դեբորա Բիրնը պատմել է, թե ինչպես է մեկ տարի առաջ իր դստեր մահվան մասին տեղեկացել Facebook-ից:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, բրիտանուհու խոսքով` 21-ամյա դուստրը` Բրոուգան Ուորենը, զոհվել է հանդիպակաց բախմամբ ավտովթարում 2016-ի մայիսի 22-ին: Աղջիկն ընկերների հետ միասին վերադառնալիս է եղել բուսակերների փառատոնից, որն անցկացվել է Բրիստոլում:

Առավոտյան սոցցանցում լուրերն ընթերցելիս բրիտանուհին նկատել է դստեր մահվան մասին տեղեկությունն ու նրա ընկերների մեկնաբանությունները:

Բիրնի խոսքով` ինքը երկար ժամանակ չի կարողացել հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, որից հետո անձնական հաղորդագրություն է ստացել դստեր ընկերներից մեկից: