ԱՄՆ առափնյա անվտանգության ծառայության աշխատակիցները 16 տոննա կոկաին են առգրավել (լուսանկարներ)
ԱՄՆ առափնյա անվտանգության ծառայության աշխատակիցները վերջին օրերին թմրանյութերի առգրավման տասնյակ գործողություններ են իրականացրել՝ ընդհանուր առմամբ առգրավելով 16 տոննա կոկաին: Առաքելությունն իրականացվել է Կարիբյան ծովի և Ատլանտյան օվկիանոսի մի շարք հատվածներում, հայտնում է Business Insider-ը:
«Երբ մաքսանենգներն ընթանում են Կարիբյան ծովով կամ Խաղաղ օվկիանոսով, նրանք պարզապես կոկաին չեն բերում: Նրանք բերում են բռնություն, կոռուպցիա և անկայունություն»,- ասել է ծառայության կապիտան Մարկ Ֆեդորը:
Առգրավված կոկաինի արժեքը գնահատվում է 420 միլիոն դոլար: Պաշտոնյաների հաղորդմամբ՝ առգրավված թմրանյութը «սև շուկայում» կարժենար ավելի քան 1 միլիարդ դոլար:













