«Դոմոդեդովո» օդանավակայանի մոտակայքում հրշեջ մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներին, կա զոհ (տեսանյութ)

12:08 • 30.03.17

Մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանի մոտակայքում հրշեջ մեքենան վրաերթի է ենթարկել մի քանի մարդու, հետիոտներից մեկը մահացել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝  ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզային գլխավոր վարչությանը հղումով։


Ըստ վարչության՝ պատահարը տեղի է ունեցել առավոտյան մոսկովյան ժամանակով ժամը 8.15-ի սահմաններում։


Վիրավորները հոսպիտալացվել են ծանր վիճակում։ Արտակարգ ծառայություններում գործակալության աղբյուրը հայտնել է, որ պատահարի պատճառը եղել է վարորդի արյան ճնշման կտրուկ բարձրացումը։

 

A post shared by Yana (@yanochka___m) on