Ազատության հրապարակում կայացավ ՀՅԴ քարոզարշավի եզրափակիչ հանրահավաքը

19:52 • 30.03.17

 

20։27 

ՀՅԴ-ի ամփոփիչ հանրահավաքին իր ելույթում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավորության թեկնածու Արմեն Ռուստամյանը հայտարարեց, ապրիլի 2-ը նոր ժամանակաշրջանի սկիզբն է ազդարարելու։

«Տարիներ ի վեր ՀՅԴ-ն համառ և անզիջում պայքար է մղել, որ պատմական այս շրջադարձը կատարելու հնարավորություն ընձեռվի ժողովրդին, վերացվեն մեր առաջընթացը խափանող խոչընդոտներն ու արգելքները և ստեղծվեն միջոցներ՝ երկրի զարգացումը խթանելու համար։ Մեր մասնակցությամբ կատարված փոփոխությունների որակն ու ծավալն այնքան է, որ դրանք կարելի է պատմական ու հեղափոխական անվանել»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

____________

20։15

Դաշնակցության նախընտրական շտաբի պատասխանատու, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի խոսքով սուտ է, նաև որ ընտրողը թացը չորից, կեղծը իրականից, սուտը ճշմարտությունից, փողը խելքից չի կարող տարբերել: «Մեզ համար կարևորը ազատ կամքով կատարված ընտրությունն է»,- ասաց նա:

Աղվան Վարդանյանը նաև նշեց, որ իրենց օրակարգը հայկականությունն է, որը իրենք դարձրել են անկախ պետականության օրակարգ: «Ով մեզ հետ է, ով հավատում է ինքն իրեն, ով ցանկանում է իր երեխաների ապագան տեսնել հայրենիքում, նա ապրելու է ուժեղ, արդար Հայաստանում»,- ասաց նա՝ հավելելով, որ դրան նպաստելու է Դաշնակցության գաղափարախոսությունը:

____________

Այս պահին «Ազատության» հրապարակում մեկնարկել է Հայ հեղափոխական դաշնակցության եզրափակիչ քարոզարշավը:

Հանրահավաքի մեկնարկը տվեց Գեղամ Մանուկյանը։

Քարոզարշավն ուղեկցվում է ազգագրական երգերի կատարող Ներսիկ Իսպիրյանի կատարումներով:

Այս պահին բեմում է երգիչ Գոռ Սուջյանը։