Բաղդադում պայթյունի հետևանքով առնվազն 17 հոգի է մահացել
Առնվազն 17 մարդ է զոհվել և ավելի քան 60-ը վիրավորվել Իրաքի մայրաքաղաքի հարավային անցակետում բեռնատարի պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է Ռոյթերս գործակալությունը՝ հղում անելով Իրաքի ոստիկանության աղբյուրին:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, պայթուցիկ սարքը պայթել է, երբ բեռնատարը հեևթի մեջ է կանգնած եղել ստուգման համար: Ուժգին պայթյունից վառվել են հարևան մեքենաները:










