Թրամփի դուստրը պաշտոնապես կաշխատի Սպիտակ տանը, սակայն աշխատավարձ չի ստանա. New York Times
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը պաշտոնապես կաշխատի Սպիտակ տանը՝ որպես հանրային ծառայող, սակայն աշխատավարձ չի ստանա դրա դիմաց: Այս մասին ասվում է նրա հայտարարության մեջ, որը հրապարակվել է ամերիկյան The New York Times (NYT)-ը:
35-ամյա Իվանկան հանդես է գալու որպես Թրամփի խորհրդական, և քաղաքացիական ծառայողների շարքն է անցնելու: Նախկինում նա որոշել էր հոր ոչ պաշտոնական խորհրդականը, սակայն արժանացել էր քննադատության՝ թե իբր այդ կերպ նա կազատվի քաղծառայողներին վերաբերող որոշակի կանոններից:
«Ես լսել եմ, որ ոմանք ունեն նմանատիպ մտավախություններ, ուստի ես պաշտոնապես Սպիտակ տան չվճարվող աշխատակից կդառնամ և կհետևեմ այն բոլոր կանոններին, որոնց հետևում են մյուս բոլոր աշխատակիցները», - ասվում է Թրամփի դստեր հայտարարության մեջ:










