Թրամփը ցանկանում է իմանալ կնոջից` ինչպես է նրան հաջողվում բարձր վարկանիշ ունենալ

09:47 • 30.03.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է խորհրդակցել կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ ամերիկացիների շրջանում իր վարկանիշը բարձրացնելու հարցի շուրջ, այս մասին հայտնում է Politico պարբերականը:

«Գուցե չարժե, որ ես խոսեմ այս մասին, բայց անցյալ շաբաթ նրա վարկանիշը հասել էր երկինք: Ի՞նչ էր դա: Նա պետք է բացահայտի իր գաղտնիքն ինձ», - ասել է Թրամփն ԱՄՆ Պետդեպի կողմից International Women of Courage Award մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության բացմանը:

Նշենք, որ այդ մրցանակը տրվում է մարդու իրավունքների առաջխաղացման, անարդարության, ռասայական և գենդերային խտրականության դեմ պայքարի համար:

Հայտնի է, որ այն դեպքում, երբ Դոնալդ Թրամփի վարկանիշը շարունակում է նվազել և ըստ վերջին՝ Gallup-ի հարցման՝ հասնում է 35 տոկոսի, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի վարկանիշը շարունակում է վստահորեն աճ գրանցել և ըստ CNN/ORC-ի հարցման՝ ներկայում ամերիկացիների 52 տոկոսը դրական վերաբերմունք ունի նրա նկատմամբ: