ԱՄՆ Պետքարտուղարության աշխատակիցը ձերբակալվել է չինացի հետախույզներից ստացած գումարներն ու նվերները թաքցնելու մեղադրանքով

05:31 • 30.03.17

ԱՄՆ Պետքարտուղարության աշխատակից Քենդիս Քլեյբորնը ձերբակալվել է արտասահմանյան հետախույզների հետ իր ունեցած շփումները թաքցնելու մեղադրանքով, փոխանցում է Lenta.ru-ն:


Վաթսունամյա Քլեյբորնին մեղադրում են կեղծ ցուցմունքներ տալու և հետախուզության գործակալների հետ իր շփումները քողարկելու մեջ։ Քլեյբորնը, ում համար հասանելի էին «խիստ գաղտնի» տեղեկություն պարունակող փաստաթղթեր, թաքցրել էր իր շփումները մասնավորապես չինական հետախուզույզների հետ, որոնցից մեծ գումարներ ու շռայլ նվերներ էր ստացել։


Քլեյնբորնը, ով Պետքարտուղարությունում աշխատանքի էր անցել 1999 թվականին, դիվանագիտական գաղտնի տվյալները օգտագործել է իր անձնական շահերի համար՝ վտանգելով ազգային անվտանգությունը, ասվում է ԱՄՆ ՀԴԲ տարածած հայտարարության մեջ։