Վենետիկում 3 ահաբեկիչ է ձերբակալվել, որոնք ահաբեկչություններ էին պատրաստում Իտալիայի տարածքում

11:34 • 30.03.17

Վենետիկի կենտրոնում ոստիկանության հատուկ ստորաբաժանումների իրականացրած գործողության արդյունքում ահաբեկչական խմբավորման 3 անդամ է ձերբակալվել, որոնք ահաբեկչությունների շարք էին պատրաստում Իտալիայի տարածքում: Այդ մասին Twitter-ում հայտնել է Իտալիայի ոստիկանությունը, հայտնում է repubblica.it-ը:


Գործողությունն իրականացվել է Վենետիկի ահաբեկչության դեմ պայքարի վարչության համակարգմամբ:


«Ջիհադական խմբի դեմ գործողությունն իրականացվել է Վենետիկի հակաահաբեկչական վարչության համակարգմամբ»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում:


Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, բոլոր ձերբակալվածները Կոսովոյից են եղել և ունեցել են Իտալիայում կեցության իրավունք: Բացի խմբի երեք ձերբակալված անդամից՝ ձերբակալվել է նաև մեկ անչափահաս:


Ոստիկանության գործողության ընթացքում 12 խուզարկություն է իրականացվել Վենետիկում, Մեստրեում և Թրևիզոյում: Ըստ երևույթին՝ կասկածելի անձանց նկատմամբ արդեն վաղուց հսկողություն էր իրականացվում, իրավապահները հետևում էին նրանց տեղաշարժին: