ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է պատրաստում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի գնահատականի վերաբերյալ
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը հայտարարություն կպատրաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ՌԴ դիրքորոշման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Ես կներկայացնեմ մեր ընդարձակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի գնահատականի վերաբերյալ, որպեսզի այժմ չսահմանափակվեմ երկու-երեք ընդհանուր խոսքով: Ես կպատրաստեմ ընդգրկուն նյութ այդ թեմայի վերաբերյալ՝ մեր բոլոր գնահատականներով, որը կներկայացնեմ կա՛մ ՌԴ ԱԳՆ կայքում, կա՛մ հաջորդ ճեպազրույցի ընթացքում»,- ասել է Մարիա Զախարովան՝ պատասխանելով նախորդ տարվա ապրիլյան դեպքերի տարելիցի և այս մեկ տարվա ընթացքում կարգավորման ընթացքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ գնահատականի մասին հարցին:
Ավելի վաղ Զախարովան հայտարարել է, որ մոտ ժամանակներս Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում դեռևս չի նախատեսվում:










