Ավստրալական մի շարք քաղաքներ կիսով չափ ջրի տակ են անցել (լուսանկարներ)
Ավստրալիայի արևելյան մասը շարունակում է գտնվել ավերիչ «Դեբի» ցիկլոնի ազդեցության տակ, հայտնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ առատ տեղումների պատճառով գետերը դուրս են եկել հունից ու հեղեղումներ առաջացրել:
Իրավիճակն առավել ծանր է Լիսմոր և Մերվիլամբա քաղաքում, որոնց բնակիչների մի մասը դեռևս չի տարհանվել ու հեղեղումներից փրկվելու համար տանիքներն է բարձրացել: Նշվում է, որ քաղաքները կիսով չափ ջրի տակ են անցել:
Իշխանությունների հրահանգով՝ արևելյան Քուինսլենդ նահանգում տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են բարձրադիր գոտիներ:
Զոհերի մասին տեղեկություն չկա:













