Եթե չանցնեմ, պարապ չեմ մնա. Միհրան Պողոսյան (տեսանյութ)
Շատ լավ , կոռեկտ քարոզարշավ է անցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ տարածքային ցուցակով թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Միհրան Պողոսյանը:
Անդրադառնալով հրապարակված 114 ձայնագրություններին, որոնք փաստում են այն մասին, որ դպրոցի տնօրենները ցուցակ են ներկայացրել ՀՀԿ թեկնածուների համար, այդ թվում իր, Միհրան Պողոսյանն ասաց. «Բացառվում է, տեղյակ չեմ»:
Անդրադառանալով հարցին, թե ՀՀԿ-ն ի՞ր, թե՞ Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունն է պաշտպանում Միհրան Պողոսյանն ասաց, որ պետք կուսակցությանը հարցնել, ժողովուրդն իր ընտրությունը կկատարի ապրիլի 2-ին:
Հարցին՝ իր շանսերն ինչպե՞ս է գնահատում, Միհրան Պողոսյանը պատասխանեց՝ «հրաշալի»:
Միհրան Պողոսյանը վստահեցրեց, որ խորհրդարան չանցնելու դեպքում՝ պարապ չի մնա:
Մանրամասները՝տեսանյութում։










