Երևանի Կիևյան կամրջից 20-25 տարեկան աղջիկ է ցած նետվել

12:11 • 31.03.17

Այսօր առավոտյան մայրաքաղաքի Կիևյան կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել  երիտասարդ՝ 20-25 տարեկան աղջիկ:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ասելով, որ այսօր ժամը 11.25-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ կնոջ դի կա:

Ինքնասպանություն գործած աղջկա տվյալները ճշտվում են։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ՀՀ քննչական կոմիտեի քննիչները: