Ռուս ազգայնականները ցանկանում են ետ վերադարձնել 150 տարի առաջ ԱՄՆ-ին վաճառված Ալյասկան

20:22 • 31.03.17

Ռուսաստանի ծայրահեղ աջ ազգայնականները Ալյասկան ԱՄՆ-ին վաճառելու գործարքի 150-ամյա տարելիցին կոչ անում ետ վերադարձնել այդ տարածքը:

Ինչպես նշում է The Independent-ը, Ռուսաստանում դառը հիշողություններ են արթնանում 1867 թվականին կայացած գործարքի մասին, թեև երկրում որոշակի միջոցառումներ են նախատեսվում:

Որոշ պատմաբաններ այդ գործարքն անհեռատես քայլ են համարում Ալեքսանդր Երկրորդ ցարի կողմից, որը բնական ռեսուրսներով, մասնավորապես՝ նավթով ու գազով հարուստ թերակղզին վաճառել է 7.2 մլն դոլարով, որն այսօրվա գումարով հավասար կլիներ 125 մլն դոլարի: 

«Եթե Ալյասկան Ռուսաստանին պատկաներ այսօր, աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում այլ կլիներ»,- տեղի հեռուստատեսությամբ հայտարարել էր Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը: