Ջո Բայդենը Դոնալդ Թրամփին խորհուրդ է տվել «մեծանալ»
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը Փենսիլվանիայի համալսարանում ելույթ ունենալու ժամանակ հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է մեծանա և դադարի գրառումներ անել Twitter-ում: Այս մասին գրում է The Hill-ը:
Նշվում է, որ համալսարանի ուսանողներից մեկը Փեն Բայդենի անվան դիվանագիտության և գլոբալ փոխգործակցության նոր կենտրոնի բացման մասին խոսելիս հարցրել է Բայդենին` ինչ խորհուրդ կարելի է տալ նախագահ Թրամփին, ինչին Բայդենը պատասխանել է, որ «նա պետք է մեծանա»:
ԱՄՆ նախկին փոխնախագահը հավելել է, որ եթե ինքը նախագահ լիներ, «կդադարեր օգտվել Twitter-ից և կկենտրոնանար օրակարգի վրա»:
«Նախագահի խոսքերը կարևոր են: Դրանք հսկայական արձագանք են ունենում ամբողջ աշխարհում: Ամեն անգամ, երբ ԱՄՆ նախագահը խոսում և որևէ բան է ասում, առաջնորդներն ու ամբողջ աշխարհի մարդիկ փորձում են վերլուծել նրա ասածը, քանի որ դա շատ կարևոր է իրենց անվտանգության և հանդիպած սպառնալիքների համար»,-ելույթի ժամանակ ասել է Բայդենը՝ հավելելով, որ չմտածված պնդումներ անելու դեպքում նախագահը կորցնում է ժողովրդի վստահությունը, ինչն էլ սահմանափակում է նրա առաջնորդելու հնարավորությունը։










