Չեչնիայի խորհրդարանը թույլ է տվել դպրոցներում հիջաբ կրել
Չեչնիայի խորհրդարանն ընդունել է կրթության ոլորտին վերաբերող օրինագիծ, որը հնարավորություն է տալիս դպրոցների աշակերտներին կրել իրենց դավանած կրոնին ու ավանդույթներին համապատասխանող հագուստ, հայտնում է gazeta.ru-ն:
Խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը մանրամասնել է, որ տվյալ օրինագիծը կնպաստի կրթական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանն ու կբխի աշակերտների սահմանադրական իրավունքներից:
Չեչեն պաշտոնյաների կարծիքով՝ նոր օրինագիծը թույլ կտա կրթել երեխաներին՝ առանց նրանց ազգային ավանդույթներն ու կրոնական դավանանքի իրավունքները ոտնահարելու:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը քննադատել էր ռուս քաղաքական գործիչներից մեկին ռուսական դպրոցներում հիջաբ կրելու արգելք սահմանելու պահանջի համար:










