Ծանր վիճակում հոսպիտալացվել է բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն

23:37 • 31.03.17

ԱՄՆ-ում հոսպիտալացվել է բանաստեղծ, բեմադրող ռեժիսոր և սցենարիստ Եվգենի Եվտուշենկոն: Lenta.ru-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է 83-ամյա գրականագետի կինը` Մարիա Նովիկովան:

«Եվգենի Ալեքսանդրի Եվտուշենկոն հոսպիտալացվել է ծանր վիճակով, մանրամասների մասին դեռևս խոսել չեմ կարող: Կարող եմ միայն ասել, որ դա նախատեսված հետազոտում չէ»,-ասել է բանաստեղծի կինը:

Եվտուշենկոն ծնվել է 1933-ի հուլիսի 18-ին: Իր առաջին բանաստեղծությունը հրատարակել է 1949-ին: 1991 թվականից բնակվում է ԱՄՆ-ում:

 

 

 

 

Ծանր վիճակում հոսպիտալացվել է բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն