Փաստաթղթեր, կնիքներ, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Չեխովի փողոցի 54 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Սամվել Ա.-ին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքացին մարտի 27-ից Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:










