Սեուլի դատարանը երկրի նախկին նախագահ Պակ Կին Հեին ձերբակալելու որոշում է կայացրել

01:49 • 31.03.17

 

Սեուլի դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Հեին ձերբակալելու որոշում է կայացրել:


Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` երկրի նախկին ղեկավարը մեղադրվում է կոռուպցիոն սկանդալում ներգրավված լինելու համար: Մեղադրանքի կապակցությամբ նրա նկատմամբ իմպիչմենթ է հայտարարվել:


Պակ Կին Հեին պաշտոնից հեռացրել են մարտի 10-ին` երկրի Սահմանադրական դատարանի որոշմամբ: Նա 20 օր կալանավայրում է գտնվել, քանի դեռ հետաքննություն էր ընթանում` պետական գործերին և կարևորագույն որոշումների կայացման հարցում իր ընկերուհու միջամտության գործի շրջանակներում: