ԱՄՆ մի շարք սենատորներ կոչ են անում ստուգել Բաքվում Թրամփի ընկերության գործունեությունը

06:53 • 31.03.17

ԱՄՆ մի շարք սենատորներ նամակ են գրել երկրի գլխավոր դատախազին, Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենին ու ֆինանսների նախարարին՝ կոչ անելով հետաքննել Դոնալդ Թրամփի ընկերության գործունեությունն Ադրբեջանում՝ կոռուպցիոն խախտումների և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապերի կասկածանքի առնչությամբ: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:


Սենատորներ Շերոդ Բրաունը, Դայեն Ֆայնսթայնն ու Բեն Կարդինն իրենց ստորագրած նամակով կոչ են անում նշված անձանց ստուգել Բաքվում Trump Organization-ի կողմից հյուրանոցի շինարարության մասին մարտին հրապարակված հոդվածի իսկությունը:


Այնտեղ, մասնավորապես, նշվում էր, որ Թրամփի ընկերության գործընկերները բաքվեցի խոշոր ձեռնարկատերեր Անար ու Էլթոն Մամեդովներն են՝ Ադրբեջանի տրանսպորտի նախարարի ազգականները։


Այս ամենն, ըստ հոդվածի հեղինակների, վկայում է այն մասին, որ Թրամփի ընկերությունը խախտել է ամերիկյան օրենսդրությունը, որով արգելվում է օգուտ ապահովել արտասահմանյան իշխանություններին՝ փոխադարձ արտոնությունների հույսով։