Սիրիայի նախագահի պաշտոնանկությունն այլևս գերնպատակ չէ. ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ

05:21 • 31.03.17

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնանկությունն այլևս ԱՄՆ իշխանությունների կողմից տարվող աշխատանքների գլխավոր նպատակը չէ, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, փոխանցում է MSN-ը:


«Մեզ համար գերակայությունն այլևս այն չէ, որ կենտրոնանանք Ասադին պաշտոնանկ անելու վրա: Հիմա մեզ համար առաջնայինն է հասկանալ, թե ինչպես պետք է վարվել և ում հետ աշխատել Սիրիայի ժողովրդի դրությունը բարելավելու համար»,- ասել է Հեյլին:


Նա շեշտել է, որ պետք չէ Ասադի հեռանալուն այնքան ուշադրություն դարձնել, որքան դարձնում էին ԱՄՆ նախկին իշխանությունները: